00:00:00

«Նախկինի» խերը. 100-ամյակի արարողության ծրագիրն ու սցենարը նոր կառավարությունը չէր հասցնի փոխել. «Հրապարակ»

13:49, 29 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ համացանցը քննարկում էր 100-ամյակի տոնակատարության արարողությունը, և քննադատում էին սովետական շրջանի ռազմական երգ ու պարի, զինվորական շքերթի, ռուսական զինուժի ներկայությունը Սարդարապատում։ Դա համարում էին ռուսամետության դրսևորում, անկախ պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Հիշում էին, թե բոլշևիկյան Ռուսաստանն ինչ բացասական դերակատարում է ունեցել Առաջին հանրապետության շրջանում և այլն։ Սակայն ընդդիմախոսներից մեկը ճշմարտացիորեն նկատել էր, որ այս արարողության ամբողջ ծրագիրն ու սցենարը կազմել է նախկին իշխանությունը՝ քիչ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հասցներ որևէ ուղղում մտցնել այդ ամենի մեջ»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր