00:00:00

Քաղաքական վտարանդի. Ռուսահայ օլիգարխիան սարսափած է ՌԴ իշխանությունների զայրույթից. «Ժամանակ»

12:50, 29 մայիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսահայ օլիգարխիան հայտնվել է չափազանց ծանր վիճակում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նրանց տապալումն է: Ռուսահայ օլիգարխիան տևական ժամանակ Ռուսաստանի իշխանություններին հավատացրել է, որ Հայաստանը իրենց վերահսկողության տակ է, որ իրենց հայրենիքում նույնիսկ ճանճը չի կարող տզզալ առանց իրենց համաձայնության, ուր մնաց իշխանության խնդիր լուծվի: Մինչդեռ հիմա Ռուսաստանի իշխանությունները համոզվել են, որ այդ մարդիկ ոչ միայն կտրված են իրականությունից, այլև ոչ մի ազդեցություն չունեն Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ օլիգարխների մի մասն այնքան է սարսափած Ռուսաստանի իշխանությունների զայրույթից, որ նույնիսկ չի համարձակվում վերադառնալ Ռուսաստան՝ դառնալով քաղաքական վտարանդի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր