00:00:00

ՀՀ գլխավոր դատախազը 43 միլիոնով առանձնատուն է գնել. «Հրապարակ»

13:50, 26 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի՝ 2017-ին, անհատական բնակելի տուն է ձեռք բերել՝ 43 մլն դրամով, և բացի այդ, օտարել է իրեն պատկանող հողամասերից մեկը 102 հազար 445 դրամով: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա 2017 թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրից: Գլխավոր դատախազի դրամական միջոցները հարկային տարեսկզբին և տարեվերջին կազմել են 8 մլն դրամ և, փաստորեն, նկատելիորեն նվազել են նախորդ տարիներին ունեցած դրամական միջոցների համեմատ: Դավթյանը, որպես եկամուտ, 2017-ին հայտարարագրել է նաև երկու տարբեր տեղերից ստացված աշխատավարձը կամ դրան հավասարեցված վճարը, որոնցից մեկը կազմում է 13 մլն 773 հազար 883, մյուսը՝ 285 հազար 130 դրամ: Գլխավոր դատախազն այսօրվա դրությամբ երկու անհատական բնակելի տուն ունի, երկու հողամաս, սակայն և ոչ մի տրանսպորտային միջոց: Նշենք, որ անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան, թե Դավթյանն Աջափնյակում (17-րդ թաղամաս) շքեղ առանձնատուն է կառուցում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր