00:00:00

Վերջին պատառը. Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ»

13:25, 26 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 24-ին հայտարարել է, որ ինքը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանը «Հեքիաթին հյուր» միջոցառման կազմակերպման նպատակով 750 հազար դրամ է տրամադրել՝ Աբովյանի թիվ 63-Ա որոշման համաձայն: Միայն թե մարզպետի որոշման մեջ նշված չէ, թե այդ միջոցառումը երբ, որտեղ է կայանալու, միջոցառման ծրագրով ինչ է նախատեսված, ինչի համար է ծախսվելու պետբյուջեից հատկացված 750 հազար դրամը: Հեռացող մարզպետի որոշմամբ՝ հեքիաթային ծախս է արվում հեքիաթին նվիրված միջոցառման համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր