00:00:00

Վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին

03:12, 26 մայիս 2018 Ֆոտոշարք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների 100-ից ավելի շրջանավարտների: Վարչապետը շրջանավարտներին շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել մեծ հաջողություններ հետագա կյանքում: «Մեր թավշյա հեղափոխությունը մի շատ կարևոր կարգախոս ուներ և ունի, որը քաղաքացիները բազմիցս վանկարկել են՝ «մենք ենք տերը մեր երկրի»: Այս տարածքը ստեղծվել է բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար և մենք հարկ համարեցինք, որ դուք՝ սահմանամերձ համայնքների շրջանավարտներդ, հնարավորություն ունենաք ձեր օրը նշել այստեղ՝ ի նշան հենց այն բանի, որ մենք ծառայում ենք ձեզ: Մեր մեծագույն խնդիրն է մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք ամեն օրվա հետ զգաք, որ ապրում եք ավելի ու ավելի լավ երկրում, ավելի ու ավելի լավ հայրենիքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մեր երկրի խնդիրների լուծման կարևորագույն միջոց է համարել կրթությունը: «Խնդրում եմ, երբեք կրթությունը չթերագնահատեք: Նոր Հայաստանում կրթությունը, փոխադարձ հարգանքը և կրթական ցենզի շարունակական բարձրացումն առաջնահերթություն են: Կոչ եմ անում, որ հետագա կյանքում ամեն հաջորդ օրն ունենաք ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ:  Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել»,- նշել է վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր