00:00:00

Իրանի քաղաքացին կալանավորվել է իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով

16:08, 22 հոկտեմբեր 2024 Իրավական

2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 հատ թափանցիկ ժապավեն, 1 հատ զիպ փաթեթ, 8 շղթա փոքր մագնիս, 19 փաթեթ շագանակագույն բուսական զանգվածների պարունակությամբ և 20 փաթեթ բուսական զանգված:

 

Նախնական տվյալներով, ըստ քաղաքացու բանավոր հայտարարության, վերջինս շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի՝ քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից:

 

Նկատի ունենալով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել հիշյալ անձին ձերբակալելու մասին:

Նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն:

«ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նախնական եզրակացության համաձայն՝ ձերբակալվածի մոտից հայտնաբերված ու փորձաքննությանը ներկայացված փաթեթներից հանված զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

 

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

 

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր