Ռուսաստանի մաքսային ծառայության աշխատակիցները 2024 թվականի 9 ամիսների արդյունքներով առգրավել են ավելի քան 16,5 տոննա ապօրինի շրջանառվող նյութեր։ Դրանցից մոտ 4 տոննան թմրանյութեր են, այդ թվում՝ 2,8 տոննան՝ կոկաին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«2024 թվականի 9 ամիսների արդյունքներով մաքսավորներն ինքնուրույն և իրավապահների հետ փոխգործակցությամբ առգրավել են ավելի քան 16,5 տոննա վերահսկվող նյութեր: Դրանք են մոտ 4 տոննա թմրանյութեր, այդ թվում՝ 2,8 տոննա կոկաին, ինչպես նաև ավելի քան 580 կգ խիստ ներգործող և հոգեմետ նյութեր, գրեթե 12 տոննա պրեկուրսորներ»,- ասված է հաղորդագրության մեջ։