Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում:
Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ լեգենդար դերասանը կյանքից հեռացել է երեկ՝ օգոստոսի 18-ին։ Նա 88 տարեկան էր։ Դերասանը մահացել է Ֆրանսիայի իր տանը՝ շրջապատված երեխաներով և ընտանիքի անդամներով: