00:00:00

Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին

20:03, 18 օգոստոս 2024 Աշխարհ

Ադրբեջանը կցանկանար միանալ BRICS-ին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախաշեմին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին։

«BRICS-ին միանալ ցանկացողները երկար հերթ են կազմել: Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել։ Մենք այդ մասին խոսել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, բայց սա նույնպես գործընթաց է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքուն պաշտոնապես հայտ է ներկայացրել կազմակերպությանը միանալու համար։

BRICS-ը հիմնադրվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան ​​միացել է 2011 թվականին: 2024 թվականի հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ Այս տարի միավորումը նախագահում է Ռուսաստանը։ Գլխավոր իրադարձությունը կդառնա հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում անցկացվելիք BRICS-ի գագաթնաժողովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր