Ալեն Դելոնի գործընկերները, Ֆրանսիայի բարձրագրույն իշխանությունն իրենց ցավակցությունն են հայտնում դերասանի մահվան կապակցությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վիթխարի է համարում Ալեն Դելոնի ներդրումը ֆրանսիական մշակույթի մեջ։
Ռուս դերասանուհի, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նատալյա Բելոխվոստիկովան, ով Դելոնի հետ նկարահանվել է «Թեհրան-43» (1980 թ.) ֆիլմում, դերասանին անվանել է անսահման տաղանդի տեր մարդ։
Երգչուհի Միրեյ Մաթյոն Դելոնին անվանել է Ֆրանսիայի խորհրդանիշ։
«Համաշխարհային աստղ Ալեն Դելոնը հավերժ կմնա ֆրանսիական կինոյի խորհրդանիշ՝ ունենալով շքեղություն, գեղեցկություն և էլեգանտություն», - գրել է Մաթյոն Instagram-ում։