Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Россия հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն նախագահի պաշտոնից իր հեռանալուն, քանի որ ոչ ոք հավերժ չէ։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ բոլորն են հասկանում նախագահական աշխատանքի ընդհանուր էությունը, բոլորը մտածում են այսպես. 30 տարի, դա շատ է, դա անհեթեթություն է։
Շատերը սովորել են դրան, և ասում են՝ նա և էլ ոչ ոք, սա սխալ է, ես մարդկանց պատրաստում եմ դրան, չեմ ուզում, որ լինի հիասթափություն կամ ձախողում»,- ասել է Լուկաշենկոն։