ԱՄՆ-ի հարավային նահանգներում՝ Նևադա, Արիզոնա, Ջորջիա և Հյուսիսային Կարոլինա, դեմոկրատների հաղթանակի շանսերը մեծացել են նախագահի թեկնածու Կամալա Հարիսի հայտնվելուն զուգընթաց, ասվում է New York Times-ի կողմից հետազոտության արդյունքներում։
Հարիսը Արիզոնայում հինգ տոկոսային կետով առաջ է անցնում հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփիից, ընդ որում ընտրողների 50%-ն ասել է, որ կքվեարկեր նրա օգտին, եթե ընտրություններն անցկացվեին այսօր: Հյուսիսային Կարոլինայում, որտեղ Թրամփը հաղթել է 2020 թվականին, Հարրիսը ստացել է 49%, որը ավել է Թրամփի ձայներից։
Դեմոկրատները կրճատում են տարբերությունը նաև Նևադա և Ջորջիա նահանգներում, որտեղ մեծամասնությունը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին։ Այսպիսով, Նևադայում Հարրիսը հավաքում է 48%՝ մրցակցի 47%-ի դիմաց, իսկ Ջորջիայում Թրամփը ստացել է 50% աջակցություն, մինչդեռ փոխնախագահինը չորս տոկոսով պակաս է։