Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին անտառային հրդեհների դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Թուրքիա է ուղարկվել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Be-200ES երկկենցաղ ինքնաթիռը՝ անտառային հրդեհների մարմանն օգնելու համար։