Ադրբեջանը շուտով Թուրքիա BE-200ES երկկենցաղ ինքնաթիռ կուղարկի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հրդեհների կանխարգելման հետ կապված՝ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած լրացուցիչ աջակցություն ցուցաբերել եղբայրական երկրին։
Էրդողանն իր հերթին բարձր է գնահատել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Թուրքիայում անտառային հրդեհների կանխարգելման համար, ընդգծել է, որ հենց հրդեհների մարման ժամանակ է առաջացել այդ տիպի ինքնաթիռի անհրաժեշտությունը, և երախտագիտություն է հայտնել այդ որոշման համար։