00:00:00

Վարագավանի վարչական ղեկավարի վրա ինքնաձիգով հարձակման մեջ կասկածվողները հայտնաբերվեցին

21:36, 17 օգոստոս 2024 Իրավական

Երեկ՝ օգոսոտսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի) ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի), ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների (վարչության պետ Արամ Հարությունյանի, բաժնի պետ Հունան Գարանյանի) հետ Բագրատաշենի անցակետի տարածքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Էդ խելքով սահմանը չես հատի» անվանումը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ Արամ Մանուչարյանը, ով կասկածվում է Տավուշի մարզի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ բռնություն կիրառելու և խուլիգանության համար, զարտուղի ճանապարհներով հասել է Բագրատաշենի սահմանային անցակետ և պատրաստվում է լքել ՀՀ պետական սահմանը։

 

Ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասնում են անցակետ և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Հենց սահմանային անցակետը հատելու պահին Ա․ Մանուչարյանը ոստիկանների կողմից քննիչի որոշմամբ ձերբակալվում է և տեղափոխվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայր, որտեղ արդեն քննիչը միջնորդություն է ներկայացնում, որպեսզի Ա․ Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացվի։

 

Դատավորը դռնփական դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարում է քննիչի միջնորդությունը և Ա․ Մանուչարյանը դատարանից տեղափոխվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բագրատաշենի անցակետի տարածքում հայտնաբերվում է նաև «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որով նա եկել էր Բագրատաշենի անցակետ։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր