ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հաշվի առնելով ռազմական գործողությունների մոտ լինելը Կուրսկի գործող ԱԷԿ-ին, պատրաստակամություն է հայտնել իրավիճակը գնահատելու նպատակով այցելել կայան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են գործակալության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Ռաֆայել Գրոսին հեռախոսով քննարկել են Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններում տիրող իրավիճակը: Լիխաչովն ընդգծել է, որ այդ կայանների շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ․ նա նաև Գրոսիին հրավիրել է մոտ ժամանակներս այցելել Կուրսկի ԱԷԿ և Կուրչատով քաղաք` անձամբ գնահատելու կայանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Գլխավոր տնօրեն Գրոսսին պատրաստակամություն է հայտնել գնահատել իրավիճակը, այդ թվում՝ այցելելով կայան», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: