00:00:00

14 000 բրիտանացիներ կառավարությունից դրամական փոխհատուցում են պահանջում՝ COVID-ի դեմ պատվաստանյութերից առողջությանը պատճառված վնասի համար

20:12, 17 օգոստոս 2024 Աշխարհ

Մոտ 14 հազար բրիտանացի դիմել է իշխանություններին՝ պահանջելով դրամական փոխհատուցում տրամադրել Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո առաջացած բարդությունների  համար, հայտնում է Telegraph-ը։

«Մեծ Բրիտանիայում շուրջ 14,000 մարդ դիմել է կառավարությանը՝ COVID-ի դեմ պատվաստանյութերից առողջությանը պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում տրամադրելու պահանջով»,- նշված է հրապաարակման մեջ։

Telegraph-ի հայտնած տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում 1979 թվականին հիմնադրված Պատվաստումներից վնասի փոխհատուցման ծառայությանը (VDPS) մինչ օրս վճարումներ տրամադրելու 16 000 պահանջ է ներկայացվել։ Այսպիսով, Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո առաջացած առողջական խնդիրների համար փոխհատուցում տրամադրելու պահանջները կազմում են դիմումների առյուծի մասնաբաժինը՝ հասնելով 14 000-ի։

Նշվում է նաև, որ մինչ այս պահը 5,5 000 դիմում մերժվել է,  1000-ից ավելի մարդ պահանջել է վերանայել իրենց դիմումները, սակայն նրանցից միայն 12-ի պահանջն է բավարարվել և փոխհատուցում տրամադրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր