Փրկարարները Էլբրուսից տարհանել են Հնդկաստանից եկած լեռնագնացի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դա մեկ օրվա ընթացքում երկրորդ նման դեպքն է, որ պատահել է հնդիկ լեռնագնացների հետ:
Մոսկվայի ժամանակով 08:20-ին հաղորդագրություն է ստացվել, որ 5500 մետր բարձրության վրա Էլբրուս լեռը բարձրանալիս լեռնագնացն ընկել է լանջից 200 մետր:
1995 թվականին ծնված աղջիկը եղել է չորս հոգուց բաղկացած չգրանցված խմբում: