00:00:00

Որոշել են գործարարների կաշին «քերթել»․ «Հրապարակ»

08:22, 17 օգոստոս 2024 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «ՊԵԿ-ը իրավական ակտերի նախագծերի կայքում` e-draft.am-ում մեկ շաբաթ առաջ շրջանառության մեջ է դրել հերթական աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել ապրանքային մաքսանենգության դեպքերը և 5 մլն դրամը գերազանցող ապրանքը թաքցնելու դեպում 3-6 տարի ժամկետով ազատազրկում նախատեսել նման գործարարներիր համար։

Մասնավորապես՝ նախատեսվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 290․1-ին հոդվածով, որի համաձայն՝ մաքսանենգությունը կհամարվի որպես քրեորեն պատժելի արարք, այն է՝ «Մաքսանենգությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների ապօրինի տեղափոխելը առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով»։

Հանրային քննարկման ներկայացված խնդրահարույց օրինագծին դեմ է քվեարկել ավելի քան 2700 մարդ, կողմ՝ 10 հոգի, տոկոսային հարաբերակցությամբ՝ հարցմանը մասնակցողների հազիվ 3 տոկոսն է կողմ արտահայտվել։ Գործարարների նկատմամբ նման անողոք նախաձեռնության պատճառն այն է, որ պետությունը ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած եւ նման կերպ է փորձելու լցնել դատարկ բյուջեն, որ իրենց վայելքները չնվազեն, բայց շարքային քաղաքացիների ու գործարարների կաշին քերթեն։»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր