Իզմիրում շարունակում են մոլեգնել հրդեհները։ Հրշեջները փորձում են մարել Թուրքիայի արևմտյան չորս նահանգներում բռնկված անտառային հրդեհները:
Հաղորդվում է՝ աշխատանքներում ներգրավված են 1400 հրշեջներ, 265 շիջող մեքենաներ, 45 մասնագիտացված օդանավեր: Արդեն տարհանվել է 281 բնակիչ։
IHA գործակալությունը իր հերթին հայտնում է՝ հրդեհները տարածվել են բնակելի տների վրա։