Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Մատաղի պատրաստության վայր, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Քիչ առաջ, աւանդութիւն դարձած սովորութեան համաձայն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այցելեց Սուրբ Աստուածածին Վանքի ուխտի օրուան առիթով պատրաստութեան ընթացքի մէջ եղող մատաղի պատրաստութեան վայրը։ Հայրապետը դիմաւորուեցաւ Ս. Աստուածածին Վանքի պատասխանատու հայր սուրբին, Դպրեվանքի տեսչութեան ու աշակերտութեան, Մայրավանքի տիկնաց յանձնախումբին եւ մատաղի պատրաստութեան լծուած կամաւորներուն կողմէ։
Վեհափառ Հայրապետը գնահատեց բոլոին նուիրական աշխատանքն ու ծառայութիւնը եւ իր հայրական օրհնութիւնը տուաւ անոնց»,- նշվում է Կաթողիկոսության հաղորդագրության մեջ։