Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Կուրսկի շրջանի վրա ուկրաինական զորքերի հարձակումն անվանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրման նոր փուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ ուշադիր հետևում է տեղի ունեցողին։ Կազմակերպությունը հավելել է, որ մինչ օրս ՀԱՊԿ-ը Ռուսաստանի Դաշնությունից ոչ մի դիմում չի ստացել՝ կապված Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի հետ։