Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաբալայի շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Թունավորման կասկածանքով հիվանդանոց է դիմել 55 անձ՝ հարսանիքի մասնակիցներ են։