ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շտապ հանդիպում է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
Պետության ղեկավարը, որպես կանոն, ուրբաթ օրերին հանդիպումներ է անցկացնում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
Օգոստոսի 9-ի հանդիպմանը Պուտինն առաջարկել է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի որոշակի ասպեկտներին վերաբերող հարցեր։
Այսօր ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել նոր տեխնիկական լուծումները, որոնք կիրառվել են հատուկ ռազմական գործողության ժամանակ։