00:00:00

Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել ՔՊ-ականների հետ․«Հրապարակ»

08:48, 16 օգոստոս 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ա Օգոստոսի 23-ին կավարտվի պատգամավորների մեկամսյա արձակուրդը, սեպտեմբերի 9-ին աշնանային նստաշրջանի մեկնարկը կտրվի։

ՔՊ-ական մեր աղբյուրի վստահեցմամբ, իշխանական թիմն աշխատանքի է վերադառնալու մարզական գերազանց կարգավիճակում, քանի որ կուսակցության վարչության վերջին նիստում, որն անցկացվել  է օրերս, Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել վերնախավի հետ, ասել է, որ չի հանդուրժելու անաշխատունակներին, կուսակցության համար «վիզ չդնողներին»:

Չէ՞ որ առջեւում նախընտրական ժամանակներ են, բացի այդ` աշխարհաքաղաքական զարգացումները չեն երաշխավորում ֆորսմաժորներից, ուստի պետք է բոլորն իրենց տեղում լավ աշխատեն, նպաստեն կուսակցության ռեյտինգը բարձրացնելուն, իսկ վնասողներն ու «հանդիսատեսները» պետք է լքեն իրենց պաշտոնները եւ ՔՊ-ն:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, արդեն վերադարձել է մեկամսյա արձակուրդից եւ անգամ կուսակցական հավաքներ է արդեն անցկացնում, երեկ էլ նախաձեռնող խմբի նիստ է եղել։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր