00:00:00

«Հակաֆոսֆոր» կայքն ու հայ-նիդեռլանդական հարաբերությունները․ «Հրապարակ»

08:34, 16 օգոստոս 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արեւմտամետներն ուզում են ՍԴ դիմել: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի, եւ արդեն թույլ է տալիս, որ իր երկրում այլ պետության դեսպանությունը բացահայտ պայքարի իր ռազմավարական դաշնակցի դեմ։

Պարզվում է՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը վերջերս գրանտ է հատկացրել ուկրաինացիներին, որի նպատակը, մեղմ ասած, հակառուսական քարոզչությունն է: Այդ նպատակով նաեւ տելեգրամյան ալիք է բացվել՝ «Հակաֆոսֆոր» անվամբ։

Ավելին, դեսպանությունն այդ մասին հրապարակել է նաեւ իր պաշտոնական էջում` կոչ անելով մարդկանց` հետեւել այդ ալիքին եւ տեղեկացված լինել շարունակվող հակամարտության ուկրաինական մեկնաբանություններին, որպեսզի «Ուկրաինայի վերաբերյալ ապատեղեկատվությունը» տարբերեն․

«Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան կողմից ֆինանսավորվող այս նախագիծը նպատակ ունի պայքարել ապատեղեկատվության դեմ՝ թափանցիկ, վստահելի տեղեկատվության միջոցով», - նշված է դեսպանատան էջում տարածված տեքստում։

Ալիքի անունը, հավանաբար, կապված է այն փաստի հետ, որ 44-օրյա պատերազմում Արցախի դեմ կիրառված ֆոսֆորային զենքը ոմանք համարում էին, որ Ուկրաինան է տրամադրել։



Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր