00:00:00

Ֆրանսիայի նախագահը Հայաստան կգա. բացառիկ. «Ժողովուրդ»

08:28, 16 օգոստոս 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ֆրանսիայի հայ համայնքի «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ամենայն հավանականության Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա սեպտեմբերի 21-ին ` անկախության օրը: Ըստ մեր տեղեկությունների այս քննարկվում են օրերին նրա այցի դետալները:

Մակրոնն այդ քայլով ցանկանում է ընդգծել, որ ազատ ինքնշխան և անկախ Հայաստանի կողքին է: Նրա այցը ևս մեկ նպատակունի՝ ապացուցել, որ ՀՀ անկախության համար պայքարող եզակի մեգալիդերներից մեկն է:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 1-ին այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հյուրընկալվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը Մակրոնին «սպասում է Երևանում»: Սակայն այդ այցն այդպես էլ չեղավ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր