Արդեն մի քանի օր է բեռնատարների վարորդները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Բանն այն է, որ օրերով կանգնած են խցանումների մեջ վրացական Սադախլո գյուղում, քանի որ հայկական անցակետի աշխատակիցները դանդաղ են աշխատում և իրենք չեն կարողանում մուտք գործել Հայաստան, գրում է Shamshyan-ը։
Աղբյուրի թղթակցի հետ զրույցում վարորդներից 34-ամյա Արսեն Աբրահամյանը ասաց․ «Վրացական «տամոժնիկներ»-ը պարապությունից «սեմուչկա են չրթում»։ Ասում են թողեք ձերոնք աշխատեն, գնացեք։ Մեր մոտ իրենց պատրուլի մի քանի էկիպաժ ծառայություն են կատարում ու իրենք էլ են ասում, որ արդեն հոգնել են, քանի որ իրենց գործը թողած մեր անվտանգությունն են ապահովում»։
Ա․ Աբրահամյանը վարորդների անունից հույս հայտնեց, որ իրավասու կառույցների ներկայացուցիչները հետևողական կլինեն ու այս հարցը այլևս չի բարձրանա, իսկ իրենք ժամանակին կհասնեն իրենց ընտանիքներին։