Կուրսկի ուղղությամբ ուկրաինական կողմի նախաձեռնած հարձակման հետևանքով ատոմակայանին սպառնացող վտանգ չկա, հայտարարել են Ռուսաստանում։
«Կուրսկի ատոմակայանն աշխատում է բնականոն ռեժիմով։
Պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի ազգային գվարդիան ձեռնարկում են բոլոր միջոցները ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։