00:00:00

Կառավարությունն աջակցություն կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողներին

11:47, 15 օգոստոս 2024 Տնտեսություն

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում հայտնված տուժած տնտեսվարողներին՝ աղետի հետևանքով ստեղծված  դժվարությունները հաղթահարելու և գործունեությունը շարունակելու համար:

«Տուժած տնտեսվարողներին պատճառված վնասները գույքագրվել են մարզպետարանների կողմից, նրանց օգնելու նպատակով Էկոնոմիկայի, ՏԿԵՆ-ի, ՊԵԿ-ի և  Քաղաքաշինության կոմիտեի համատեղ ջանքերով մշակվել են աջակցության ծրագրի հիմքում ընկած մեխանիզմները:

Իրականացվել են այցելություններ աղետի գոտի, գնահատվել է անշարժ գույքի վնասվածության աստիճանը: Նշված աջակցության շահառու են հանդիսանում աղետի գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և  աղետից տուժած  առևտրային ընկերությունները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական վայր հանդիսացող ձեռնարկատիրական շինությունների սեփականատերերը»,-նշեց Պոպոյանը:

Նա նաև ավելացրեց, որ այս  աջակցության ծրագրից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր հանդիսացել են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականին առաջացած աղետի հետևանքով աջակցության կամ փոխհատուցման այլ ծրագրերի շահառու կամ սուբյեկտ և ստացել են նույն վնասի համար փոխհատուցում:

Շահառուին սեփականության կամ իրավատիրոջ իրավունքով պատկանող անշարժ գույքի (շենքերի–շինությունների) յուրաքանչյուր 1 քմ համար՝ 6 600 ՀՀ դրամ։

Աջակցության չափը չի կարող գերազանցել յուրաքանչյուր շահառուին 1 200 000 ՀՀ դրամը։

Նա նշեց, որ մի քանի բաղադրիչով են հաշվարկելու աջակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր