00:00:00

Սարաֆյանների ընտանիքը Մատենադարանին է նվիրաբերել հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի իր օրինակը

11:16, 15 օգոստոս 2024 Հասարակություն

Ֆրանսահայ Սարաֆյանների ընտանիքը Մաշտոցյան Մատենադարանին է նվիրաբերել հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի (Ամստերդամ, 1666թ., Ոսկան Երևանցի) իր օրինակը. տեղեկացնում են Մատենադարանից։

Մատյանը պատկանել է նվիրատու ընտանիքի նախապապ Հակոբ քահանա Բոյաջյանին, որը եղել է զինվորյալ հոգևորական Այնթափում: Սարաֆյանների՝ Հայոց ցեղասպանությունից փրկված նախնիները Ոսկանյան Աստվածաշունչը փոխանցել են սերնդե սերունդ, և նվիրական մասունքը հանգրվանել է Մատենադարանում:

Մատենադարանի արխիվում է պահվում Այնթափ քաղաքի 1920թ. պաշտպանությանը մասնակցած Հակոբ քահանայի լուսանկարը` ձեռքին սուր և զենք:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր