00:00:00

ԱՀԿ. Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճարակ

10:35, 15 օգոստոս 2024 Աշխարհ

ԱՀԿ-ն կապիկների ջրծաղիկի համաճարակը ճանաչել է որպես արտակարգ իրավիճակ։ Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը։ 

ԱՀԿ-ից հայտարարել են՝ կապիկների ջրծաղիկի նոր շտամը (նոր անվանումը ՝ mpox, monkey pox) արագ տարածվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում․

«Հարևան երկրներում դրա հայտնաբերումը և Աֆրիկայում և նրա սահմաններից դուրս հետագա տարածման պոտենցիալ հնարավորությունը մեծ անհանգստություն են առաջացնում: Բացի Աֆրիկայի այլ մասերում ջրծաղիկի այլ տեսակների բռնկումներից ակնհայտ է, որ դրանց դադարեցման և կյանքեր փրկելու համար անհրաժեշտ են համակարգված միջազգային պատասխան միջոցներ»,- ասել է  Գեբրեիսուսը։ 

2023 թվականին կապիկների ջրծաղիկի գրանցված դեպքերի թիվը զգալիորեն աճել է, իսկ այս տարի այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. գրանցվել է ավելի քան 14 հազար դեպք, որոնցից 524-ը՝ մահացու։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր