00:00:00

Ուժեղ գեոմագնիսական փոթորիկը Երկրին կհարվածի օգոստոսի 19-20-ը

09:12, 15 օգոստոս 2024 Աշխարհ

Աստղագետները հայտնում են սպասվող ուժեղ գեոմագնիսական փոթորիկի մասին, որը Երկրին կհարվածի օգոստոսի 19-20-ը։
 
Օգոստոսի 14-ին Արեգակի վրա Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 10:40-ին գրանցվել է ամենաբարձր ուժգնությամբ նոր պայթյուն, նախնական գնահատականներով՝ X1.1 մակարդակ։ Պայթյունը տեղի է ունեցել Արեգակի հյուսիսային կիսագնդում, ինչը բավականին անսովոր է ներկայիս արեգակնային ցիկլի համար, որում մինչ այժմ գրեթե ողջ ակտիվությունը կենտրոնացած է հասարակածից հարավ: Պայթյունի կենտրոնը՝ AR3784 համարի բիծը, ներկայումս գտնվում է հենց Արեգակ-Երկիր գծի վրա:
 
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն այն կլինի G3 «ուժեղ» կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ, բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» մակարդակի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր