Ռուսաստանը ՀԱՊԿ գլխավոր ռազմաքաղաքական ուժն է, մեր դաշնակիցները գիտեն, որ դժվարին պահերին մենք նրանց փորձանքի մեջ միայնակ չենք թողնի։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանյան սենատոր Վլադիմիր Ջաբարովը՝ հիշեցնելով 2022 թվականի հունվարի իրադարձություններն Ալմաթիում։
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը իր հերթին նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի դիմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների օգնությանը Կուրսկի մարզում տիրող իրավիճակի պատճառով, քանի որ կարող է ինքնուրույն հաղթահարել այն․
«Վստահ եմ, որ եթե Ռուսաստանը բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, և մենք դիմենք մեր դաշնակիցների օգնությանը, նրանք մեզ օգնության կհասնեն։
Մենք մեր դաշնակիցներին Ուկրաինայի հետ մեր հակամարտության մեջ միտումնավոր չենք ներգրավում։ Ռուսաստանը միանգամայն ինքնուրույն գլուխ է հանում դրանից, և դա միայն կամրապնդի իր հեղինակությունը ՀԱՊԿ-ում»,- նշել է սենատորը։