Միջազգային լայնածավալ մարտահրավերների ֆոնին Թուրքիան կշարունակի պահպանել «կառուցողական, նախաձեռնող, զուսպ և արժանապատիվ դիրքորոշում արտաքին քաղաքականության մեջ»։ Թուրքիան թույլ չի տա «կրակի տալ տարածաշրջանը»։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նաև հայտարարել է՝ Թուրքիան կձգտի պատասխանատվության ենթարկել Իսրայելին Գազայում կատարված հանցագործությունների համար։