00:00:00

Իրանը մտադիր չէ մասնակցել Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին

14:57, 14 օգոստոս 2024 Հասարակություն

Իրանը չի դիտարկում Գազայի հատվածում հրադադարի շուրջ առաջիկա բանակցություններին իր ներկայացուցիչներին ուղարկելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press-ը (AP)՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությանը:

«Մենք չենք մասնակցել ՀԱՄԱՍ-ի և (Իսրայելի) ռեժիմի միջև հրադադարի շուրջ անուղղակի բանակցություններին, որոնք անցկացվել են Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի աջակցությամբ, և մտադիր չենք մասնակցել նման բանակցությունների», - գործակալությունը մեջբերում է ներկայացուցչության հայտարարությունը:

AP-ն նշում է, որ հայտարարությունն արվել է՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ն ստիպում է հրադադար հաստատել՝ հուսալով, որ նման գործարքը կխանգարի Իրանին ու նրա դաշնակիցներին հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունների:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր