00:00:00

Բազմաթիվ ձեռնարկություններ նախընտրում են չմասնակցել Բաքվում կայանալիք COP29 համաժողովին

13:46, 14 օգոստոս 2024 Հասարակություն

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) մասնակցել ցանկացող ձեռնարկությունների թիվը, որը տարեցտարի ավելանում էր, նվազման միտում է դրսևորում այս տարի, երբ համաժողովն անցկացվելու է Բաքվում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լայնածավալ հոդված է հրապարակել POLITICO հրատարակությունը՝ նշելով, որ մասնավոր ընկերությունները նախատեսում են այս տարի կա՛մ բաց թողնել համաժողովը, կա՛մ Ադրբեջան ուղարկել փոքր պատվիրակություններ։

Նրանց վախեցնում է երկու գործոն՝ համաժողովի վայրը և ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը։ 

Ձեռնարկությունները COP29-ին մասնակցելու առումով զգուշավորություն են դրսևորում համաժողովի վայրի ընտրության, լոգիստիկայի, ինչպես նաև այն պատճառով, որ համաժողովը կազմակերպվում է նավթի խոշոր արդյունահանող ավտոկրատ վարչակարգի կողմից։ Միևնույն ժամանակ, ըստ POLITICO-ի, ոչ բոլորն են վստահ, որ Ադրբեջանը կարող է որակյալ համաժողով կազմակերպել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր