Իսրայելն այս ամիս առաջին անգամ իր բանակը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի: Գրում է The Wall Street Journal թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը նկատել է, որ Իրանն ու «Հեզբոլլահը» պատրաստվում են հարձակումների, սակայն Իսրայելի իշխանությունները չգիտեն՝ արդյոք հարված կհասցվի:
Պենտագոնը հայտնել է, որ տարածաշրջան է ուղարկել կառավարվող հրթիռներով սուզանավ և շտապեցրել երկրորդ ավիակոնստրուկտորի փոխանցումը, նշում է WSJ-ն։
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գտնվում է առավելագույն պատրաստության վիճակում Իրանի և «Հեզբոլլահի» կողմից հնարավոր հարձակման ֆոնին"
Նրա խոսքով՝ իսրայելական օդուժն ուժեղացրել է ծառայությունը Լիբանանի երկնքում։