ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ' Բրայենը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը X սոցիալական ցանցում (նախկին Twitter-ում)։
«Ուկրաինայում ջերմորեն դիմավորեցին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայենին»,- նշվում է հրապարակման մեջ։
Բրինքն ընդգծել է, որ պետքարտուղարի օգնականի այցը Կիև «համոզիչ ազդանշան» է ուղարկում այն մասին, որ Վաշինգտոնը «չի հրաժարվում Ուկրաինային աջակցելուց»: