ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները չեն ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ երկրում չեն։
Դատախազությունից հայտնում են՝ Երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը և նրա ընտանիքի անդամները դատախազություն կներկայանան օգոստոսի 20-ին: