00:00:00

Իրանն առաջիկա ժամերին Իսրայելին պատասխան տալու որոշում կարող է կայացնել

21:02, 13 օգոստոս 2024 Հասարակություն

Իրանը «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար առաջիկա ժամերին Իսրայելին պատասխան տալու որոշում կարող է կայացնել։ Նշել է Պաղեստինի ղեկավար Մասուդ Աբասը՝ հավելելով, որ Պաղեստինը պատերազմ չի ցանկանում. 

«Որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին կամ նույնիսկ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ դեմ ենք պատերազմին և դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների սպանությանը։ Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ էսկալացիա տեղի չի ունենա, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել», - ասել է Աբբասը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր