00:00:00

«Զվարթնոց»-ում Բրազիլիայի քաղաքացու մահվան հանգամանքները պարզվում են․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:51, 13 օգոստոս 2024 Հասարակություն

Բրազիլիայից Հայաստան ժամանած քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանում մահացել է։ Ըստ լրատվամիջոցների՝ պատճառն այն է եղել, որ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները նրա մոտ կասկածելի պարունակությամբ շիշ են նկատել և ստիպել են բրազիլացուն խմել այն, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: 

24News-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: 24News-ին Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանհ փոխանցեց. «Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքով ստացել ենք հաղորդում, այդ կապակցությամբ, որպես հանկարծանահությամբ ստացած հաղորդում, քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացվում է նախաքննություն, հարցաքննվել են համապատասխան անձինք, նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար»: 

Աբրահամյանը հավելեց նաև, որ նշանակված է դատաքննական փորձաքննություն, տվյալ անձի մոտ եղած տարայում առկա նյութի բաղադրությունը պարզելու, ինչպես նաև մահվան հետ հնարավոր առնչությունը պարզելու նպատակով, այլ ապացույցների հետ համադրության մեջ դնելով, փորձաքննության արդյունքները ստանալուց հետո կտրվի համապատասխան իրավական գնահատական։

Մերի Մանուկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր