00:00:00

Հայաստանում նախորդ տարվա համեմատ գնաճ է արձանագրվել, սննդամթերքի գները թանկացել են. ԱՎԿ

12:55, 13 օգոստոս 2024 Հասարակություն

Հայաստանի սպառողական շուկայում հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի համեմատ գնաճ է  գրանցվել։ Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ նախորդ տարվա համեմատ սպառողական գները 1.4 տոկոսով աճել են։

12-ամսյա կտրվածքով սննդամթերքի գները շուկայում թանկացել են  0.7 տոկոսով։

Գնաճ արձանագրվել է ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի շուկայում` 4.3 տոկոս։ Հագուստի ու կոշիկի ապրանքախմբում 2 տոկոս գնանկում է գրանցվել, տրանսպորտը 10 տոկոսով է աճել, 3,1 տոկոս էլ թանկացել է ռեստորանների ու հյուրանոցների ոլորտը։

Նախորդ՝ հունիս ամսվա համեմատ հուլիսին 0,4 տոկոս գնանկում է արձանագրվել։

Սննդամթերքը հունիսի համեմատ էժանացել է 1.3 տոկոսով, տրանսպորտը 1,7 տոկոսով թանկացել է։ Մյուս ապրանքախմբերում գրեթե գնային փոփոխություններ նախորդ ամսվա համեմատ չեն արձանագրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր