ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես արձակուրդ է մեկնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդից վերադառնալուց հետո առաջին ստորագրած որոշմամբ նրան օգոստոսի 14-30-ը ներառյալ արձակուրդ է ուղարկել։
Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս օգոստոսի 14-26-ը ներառյալ կփոխարինի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ մնացած ժամանակահատվածում՝ մյուս տեղակալ Արմեն Գասպարյանը: