00:00:00

Եվս մի քանի թանկարժեք դեղեր կտրվեն պետպատվերի շրջանակում` անվճար

13:11, 12 օգոստոս 2024 Հասարակություն

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր, տեղեկացնում են ԱՆ-ից:

Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար:

 

Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից 51-ը ստանում է «Օկրելիզումաբ» դեղը:

 

Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները:

 

108 պացիենտ, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ ստանում են 3 անվանում դեղ:

 

«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ պացիենտի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր