Պաշտպանական դիրքերում վտանգավոր ծառայություն իրականացնող աշխարհազորայինների աշխատավարձը 60 հազար դրամով կրճատել են։ Այդ մասին հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա գրել է․
«Աշխարհազորի «ռոճիկները» կրճատել են, աշխարհազորայինների մի մասը թողել է ծառայությունը։
Աշխարհազորը մասնակցում է Ադրբեջանի հետ սահմանների պաշտպանությանը։ Ամսվա կեսը սահմանին, պաշտպանական դիրքերում վտանգավոր ծառայություն իրականացնող աշխարհազորայիններն ամսական ստանում էին 180 հազար դրամ։ Նրանց աշխատավարձը 60 հազար դրամով կրճատել են։ Այդ պատճառով աշխարհազորայինների մի մասը թողել է ծառայությունը»։