00:00:00

Ուժեղ քամին ավտոտեխսպասարկման կետի տանիքը պոկել ու շպրտել է

19:51, 11 օգոստոս 2024 Հասարակություն

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ուժեղ քամու հետևանքով Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 79/4 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի տանիքի փայտե կառուցատարրերը, որոնց վրա երկաթե թիթեղներ են եղել, քամին պոկել ու շպրտել է՝ մի մասը գցելով էլեկտրական լարերի և դրա դիմաց կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի շինհրապարակի ցանկապատի վրա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ թեթև վնաս էին կրել մի քանի ավտոմեքենաներ, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ասում էին, որ իրենք նման ավտոմեքենաներ չեն տեսել։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր