00:00:00

Սա օգոստոսի 2-րդ ամենաբարձր ջերմաստիճանն է և տարվա 6-րդ ամենաբարձր ջերմաստիճանը

16:24, 11 օգոստոս 2024 Հասարակություն

Օգոստոսի 10-ի առավոտյան չափումները ցույց են տվել 0°C իզոթերմ Ալպերից 5100մ բարձրության վրա: Այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սա օգոստոսի 2-րդ ամենաբարձր ջերմաստիճանն է և տարվա 6-րդ ամենաբարձր ջերմաստիճանը (1954 թվականից ի վեր)

Ռեկորդն եղել է 5300մ բարձրության վրա (21 օգոստոսի, 2023թ.)

7 ամենաբարձր արժեքները վերջին 2 տարիների ընթացքում…

Ինչ է 0°C-ի իզոթերմը:

Իզոթերմը հավասար ջերմաստիճաններ ունեցող կետերը միացնող գիծն է: 0°C-ի իզոթերմը կարևոր հիդրոօդերևութաբանական ցուցանիշ է, որը բնութագրում է մթնոլորտի վիճակը։ Այդ իզոթերմից վերև օդի ջերմաստիճանը բացասական է, իսկ ներքև՝ դրական և այդ գծից ներքև տեղումները թափվում են անձրևի տեսքով, իսկ վերև ձյան տեսքով»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր