Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է․
«Խաշթառակ գյուղի ժամանակավոր, քանդված կամուրջն է, խայտառակ վիճակ։ Մայիսի 26-ին վարարած Աղտևը շարքից հանել է Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերին սպասարկող հիմնական կամուրջը, այն փակ է երթևեկի համար։ Հիմնական կամրջից քիչ ներքև կառուցել են ժամանակավոր կամուրջ, այն էլ վարարած գետը քանդել է։
Լրագրողը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է արել՝ ո՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն գումարով էր կառուցել Խաշթառակի ժամանակավոր կամուրջը,ո ՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն ֆինանսավորմամբ, ե՞րբ է նորոգելու Խաշթառակի ժամանակավոր կամուրջը, նախատեսվո՞ւմ է վերանորոգել Խաշթառակի հիմնական կամուրջը, ե՞րբ, ո՞ւմ ֆինանսավորմամբ։
Մարզպետը դեռ չի պատասխանել հարցմանը