Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է Աբբաս Արաղչիի և Ազիզ Նասիրզադեի թեկնածությունները համապատասխանաբար արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների պաշտոններում:
Նշենք՝ Արաղչին ներկայումս Իրանի միջտարածաշրջանային ռազմավարական խորհրդի քարտուղարն է, իսկ Նասիրզադեն զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Բոլոր թեկնածուները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը: